Էլեկտրոնային առևտրի չինական հսկա «Ալիբաբա»-ի Ant Financial ֆինանսական ստորաբաժանումը հայտնել է, որ պայմանավորվել է 880 մլն դոլարով գնել գումարային փոխանցումներով մասնագիտացած MoneyGram ամերիկյան ընկերությունը, փոխանցում է «Սինհուան»։
Գործարքի շնորհիվ MoneyGram–ը, որում գրանցված է 2․4 մլրդ բանկային ու շարժական հաշիվ ու գումարային փոխանցումների 350 հազար ֆիզիկական կետ, կմիավորվի Ant Financial-ի օգտատերերի ցանցի հետ, ասվում է չինական ընկերության հայտարարության մեջ։
Ենթադրվում է, որ գործարքը կավարտվի 2017-ի երկրորդ կեսին։





























