Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կմատուցվի Սուրբ Պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրբ Պատարագի ընթացքում կհրապարակվի Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի առիթով:
Կկատարվի նաեւ Հանրապետական մաղթանք` Հայրենիքի խաղաղության եւ անսասանության համար:
Ս. Պատարագի սկիզբը` 11:00-ին:




























