Վրաստանի հանրությանն անհանգստացնում է այդ երկրի երկու քաղաքացուհիների ճակատագիրը, ովքեր կասկածվում են Մալայզիա թմրամիջոցներ տեղափոխելու համար։
Նոյեմբերի 4-ին կայացել է նրանց գործով առաջին դատական նիստը։ Մեղադրյալներին մահապատիժ է սպառնում, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Բաբուցա Գորդաձեն եւ Դարեջան Կոխտաշվիլին ձերբակալվել էին հոկտեմբերի վերջին։ Նրանցից առաջինին ձերբակալել էին հենց օդանավակայանում՝ երկիր ժամանելուց անմիջապես հետո։
Աղջիկը մաքսայինի աշխատակիցների ներկայացել է իբրեւ նկարչուհի, սակայն նրանց կասկածելի է թվացել այն, որ աղջկա բերած նկարների շրջանակները շատ ծանր են եղել։ Հարցաքննությունից հետո ուժայինները դուրս են եկել մյուս վրացուհու հետքի վրա եւ նրան ձերբակալել հյուրանոցում։ Արտասահմանցի կանանց մոտ նրանք 10 կգ թմրանյութ են հայտնաբերել։
Երկու ձերբակալվածներն իրենց մեղավոր չեն ճանաչել։ Նրանք հավատացրել են, որ Մալայզիայում հայտնվել են զբոսաշրջային նպատակով։ Կանայք ասել են, որ չեն իմացել, որ իրենց ուղեբեռում թմրանյութ կա։
Գորդաձեն արդեն իսկ կանգնել է դատարանի առջեւ, Կոխտաշվիլիի դատը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Եթե կանանց մեղքն ապացուցվի, նրանց հրապարակային մահապատիժ է սպառնում։
Կանանց պաշտպանությանն են միացել Վրաստանի ԱԳՆ-ն եւ օմբուդսմենը։




























