Առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջոցով կարելի է Հայաստանում փոփոխությունների հասնել: Հունվարի 27-ին՝ Դեմոկրատական կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ լրագրողմների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը փոփոխությունների հասնելու հեղափոխական սցենարների հավանականության մասին, Օսկանյանը նշեց. «Ճիշտն ասած, ես չգիտեմ: Առաջիկայում ընտրություններ կլինեն, կարծում եմ, որ ընտրությունների միջոցով կարելի է փոփոխությունների հասնել»: Ի պատասխան այն հարցին, թե իրենք հետընտրական գործընթացներ սպասո՞ւմ են, Օսկանյանը բազմանշանակ պատասխան տվեց. «Ժամանակը ցույց կտա»:











