ՏՏ ոլորտի հսկա Microsoft–ի բաժնետոմսերի գինը ուրբաթ օրը հասել է պատմական առավելագույնի՝ 65,66 դոլար մեկ բաժնետոմսի համար։ Իսկ ըկերության կապիտալիզացիան գերազանցել է 500 միլիարդ դոլարը, ինչը առավելագույն ցուցանիշն է 2000 թվականից ի վեր։ Հաղորդում է «ՌԻԱ–Նովոստի»–ն։

Ընկերության բաժնետոմսերի գնի դրական միտումը կապված է Microsoft–ի ֆինանսական հաշվետվությունների հետ։ 2016-2017 ֆինանսական տարվա (ավարտվել է դեկտեմբերի 31-ին)  երկրորդ եռամսյակի համար Microsoft–ի  մաքուր եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 3,7 տոկոսով՝ մինչեւ 5,2 միլիարդ դոլար։

Microsoft–ում հատուկ շեշտել են «ամպային տեխնոլոգիաների» վրա մասնագիտացած ստորաբաժանման հաջողությունները, որի եկամուտը աճել է 8 տոկոսով ու կազմել 6,5  միլիարդ դոլար։