Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 4-ին հաստատեց 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը։
Այդ առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իրենց նպատակն է ձեւավորել սերմնաբուծական տնտեսություններ, որոնք մյուս գյուղացիական տնտեսությոններին սերմ կմատակարարեն։ «Այդ գաղափարը չենք կարողանում հասցնել մեր գյուղացիներին։ Ռուսաստանից այդ նպատակով սերմ չի բերվել, որ բաժանենք գյուղացիներին, այլ որ 1-2 տարի հետո ունենանք որակյալ սերմ արտադրող տնտեսություններ»,- ասաց վարչապետը։




























