Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն վերահսկողությունը խստացնելուն ուղղած հրամանագրերը կարող են ազդել ԱՄՆ–ի համար սպառնալիք չներկայացնող մարդկանց վրա եւ խաթարել որպես ազգ ձեւավորված երկրի հիմքերը։ Նման կարծիք է հայտնել Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ինչպես ձեզանից շատերին, ինձ էլ անհանգստացնում են նախագահ Թրամփի ստորագրած հրամանագրերի հետեւանքները», – սոցցանցի իր էջում գրել է Ցուկերբերգը՝ հիշեցնելով, որ իր նախնիները ծնվել են Գերմանիայում, Ավստրիայում եւ Լեհասանում, իսկ կնոջ՝ Պրիսցիլա Չանի ծնողները Չինաստանից եւ Վիետնամից ԱՄՆ եկած փախստականներ են։
«Մենք պետք է պաշտպանենք այս երկիրը, բայց ուշադրությունը պետք է սեւեռենք նրանց վրա, ովքեր սպառնալիք են ներկայացնում։ Նման անձնաց վրա իրավապահների ուշադրությունը սեւեռելը ոչ միայն Ամերիկան ավելի անվտանգ չի դարձնի, քանի որ լրացուցիչ միջոցներ կպահանջի, այլեւ կստիպի փաստաթղթեր չունեցող միլիոնավոր վտանգ չներկայացնող տղաներին ապրել արտաքսման վտանգը սրտերում», – մանրամասնել է Ցուկերբերգը։




























