Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու եւ որոշ մուսուլմանական երկրներից, այդ թվում՝ Իրանից ԱՄՆ ժամանողների վերահսկողությունը խստացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«Հիմա ժողովուրդների միջեւ պատեր կառուցելու ժամանակը չէ»,- հայտարարել է Ռոհանին՝ նշելով, որ եթե դրանք գոյություն ունեն, հարկավոր է վերացնել: Նա նաեւ կասկածում է, որ Նահանգները հիշում է Բեռլինի պատի անկումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: