Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 29-ին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն փորձի ժամանակ ադրբեջանցի դիվերսանտին սպանած պայմանագրային զինծառայող Դմիտրի Մադյանն այսօր` հունվարի 28-ին, Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով:

Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձից հետո ադրբեջանական կողմն այդ դիվերսանտի դին թողել էր հայկական դիրքում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: