Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ թուրքական ROKETSAN ընկերության միջեւ պայմանագիր է ստորագրվել 107 եւ 122 մմ տրամաչափի հրթիռներ արտադրելու վերաբերյալ:

ROKETSAN-ի  արտադրած հրթիռներն ունեն հատուկ աէրոդինամիկ համակարգ, շարժիչ, որն արտանետում է քիչ ծուխ եւ աշխատում պինդ վառելիքով:

107մմ տրամաչափի հրթիռը, դասական հրթիռի հետ համեմատած, ունի 50 տոկոսով ավելի հեռավորություն:

122 մմ տրամաչափի հրթիռները ունեն 100 տոկոս հեռահարություն: 2 մարտագլխիկ ունեցող այդ հրթիռները հնարավորություն ունեն թիրախին ոչնչացնել 40 կիլոմետրից: