Վրացական Բաթումի քաղաքի Եվրոպայի հրապարակում բացվել է Իրանի հյուպատոսարանը։ Գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը ներկա է եղել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին։

Ինչպես Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում նշել է Մոթաքին, Վրաստանում Իրանի հյուպատոսարանը գործել է 1883-1927 թվականներին, եւ այն, որ հյուպատոսությունը այժմ բացվում է, կարեւոր քայլ է։

«Մեզ համար մեծ կարեւորություն ունի համագործակցությունը տրանսպորտային ոլորտում։ Վիզային ռեժիմի չեղյալ հայտարարվելուց հետո ավելի հեշտ կլինի միացնել Սեւ ծովը Պարսից ծոցի հետ, ինչը մեր գործարարներին թույլ կտա ավելի խորացնել համագործակցությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը, գրում է «Գրուզիա on-line»-ը։