Հունաստանում հայտնաբերվել եւ վնասազերծվել է եւս մեկ պայթուցիկով փաթեթ: Կասկածելի փաթեթը հայտանաբերել են Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները: Ոստիկանությունում հաստատել են, որ փաթեթով ստացված գրքի մեջ իրոք պայթուցիկ է եղել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր  NEWS.am-ը, անցած շաբաթվա ընթացքում Հունաստանում 12 փաթեթ է  հայտնաբերվել պայթուցիկով:  Նոյեմբերին 2-4-ին վտանգավոր փաթեթներ ուղարկված մարդկանց սեւ ցուցակում են հայտնվել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Բեռլուսկոնիի փաթեթը, որը հայտնաբերվել է Հունաստանից չվերթ կատարող ինքնաթիռում, պայթել է Իտալիայում դրա զննության ժամանակ: Նույն օրը Աթենքի օդանավակայանում հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ, որոնք պետք է ուղղարկվեին Հաագա եւ Մարդու իրավունքնեի Եվրոպական դատարան: Երկու փաթեթներն էլ վնասազերծվել են: