Հայաստանի ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր` նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացառեց այն փաստը, որ 1 տարվա ընթացքում 2.5 անգամ թանկացել է սրտի ստենտը:
«Չեմ ասի, որ ստենտների գները չափից ավելի են աճել: Պարզապես ծառայության գինն է փոխվել: Նախկինում ծախսերի մեծ մասը կատարվում էր բարեգործական մուծումներից եւ ԱՄՆ-ից եկած մեծ օգնություն հաշվին»,-ասաց Բաբլոյանը:
Նա նշեց, որ որպեսզի սրտի ստենտների ներկրումը մենաշնորհային չլինի, ինչն էլ, ի դեպ, բարձր գնի հիմնական պատճառն է, պետպատվերի շրջանակում կատարվող վիրահատությունների դեպքում, պետությունն անձամբ ինքը ձեռք կբերի այդ սարքավորումները, ուստի կհաշվարկի ու կտա միայն այն գինը, որը պետք է ծառայությունն իրականացնելու դիմաց:
«Սարքավորումներն անձամբ ձեռք բերելու դեպքում պետությանը հայտնի կլինի նաեւ դրանց գինը: Դա հնարավորություն կընձեռի դաշտը կառավարել, եւ մոնոպոլ ներկրողները չեն կարողանա այլեւս բարձր գներ դնել»,-հավելեց Բաբլոյանը:




























