Ինքնակառավարվող թռչող սարքերի ոլորտում վերջերս շատ հանրահայտ են դարձել կոմպակտ դրոնները , որոնք թույլ են տալիս օգտատերերին սելֆի անել փոքր բարձրությունից։Նմանատիպ նոր մշակում է դարձել Selfly դրոնը, որը ոչ միայն կոմպակտ է ,այլեւ սմարթֆոնների համար պատյանի դեր է կատարում։ Այսպիսով նոր ինքնակառավարվող սարքը մշտապես ձեռքի տակ կգտնվի, գրում է Naked-Scienc–ը։

Selfly գաջետը հարթ դրոն է՝ տեսախցիկով, որը կարող է ամրանալ սմարթֆոնին որպես սովորական պատյան։ Սարքն օգտագործելու համար այն պետք է քաշել հանել հիմնական կորպուսից, որը մնում է սմարթֆոնի վրա։ Դրանից հետո պետք է ուղղել ծալած շարժիչները ու դրոնը վեր նետել։ Հետո Selfly–ն ավտոնոմ կկախվի օդում ու տեսագրությունը կհեռարձակի սմարթֆոնի վրա։ Իսկ սմարթֆոնն էլ դրոնի կառավարման վահանակի դեր կկատարի ու թույլ կտա այն տեղաշարժել ու լուսանկարներ անել։