Հունվարի 29-ին եւ լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: