27-ամյա մարզիկի դիակը հայտնաբերվել է նոյեմբերի 3-ի երեկոյան Տուլայի մարզական կենտրոններից մեկում: Դիակի կողքին եղել է որսորդական հրացան:

«Ամենահավանական տարբերակն այն է, որ տղամարդն իր գլխին է դրել հրացանը եւ սեղմել ձգանը: Մահը վրա է հասել վարկյանաբար»,-հայտնել են իրավապահ մարմիններից:

Փաստի առթիվ ուսումասիրություն է սկսվել, որից հետո կընդունվի ընթացակարգային որոշում: