Նոյեմբերի 5-ին տեղի կունենա Երեւան քաղաքի հակակոռուպցիոն կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը, որը գործարկվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից:
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում տրամադրված միջոցների հաշվին այս տարվա օգոստոսի 1-ից գործարկել է Երեւան, Վանաձոր, Կապան, Հրազդան եւ Աշտարակ քաղաքների հակակոռուպցիոն կենտրոնները եւ Արարատ, Թալին, Ապարան, Գյումրի, Իջեւան եւ Եղեգնաձոր քաղաքների հակակոռուպցիոն ընդունարաները: Կենտրոնների եւ ընդունարանի հիմնական խնդիրներն են.
Երեւան քաղաքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Գյումրու, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի բնակչությանը հնարավորություն ընձեռել արձանագրել իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերը եւ բողոքներ ներկայացնել պատկան մարմիններին,
տրամադրել անվճար իրավաբանական աջակցությունª քաղաքացիների բողոքներին օժանդակելու նպատակով,
բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը,
բացահայտել կոռուպցիոն ռիսկեր պարունակող իրավական ակտերը եւ համապատասխան պատկան մարմիններին առաջարկություններ ներկայացնել դրանց բարեփոխումների նպատակով:
Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա 2010 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 10.30-ին ք. Երեւան, Նալբանդյան 7/2 հասցեում գտնվող Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում:





























