«Քուրդիստանի ազատության բազեներն» իրենց վրա են վերցրել անցած կիրակի օրը` հոկտեմբերի 31-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ զոհված մահապարտը կապ է ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, որը Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում: Կուսակցության ներկայացուցիչները, սակայն պնդում են, որ իրենք կապ չունեն ահաբեկչության հետ:

Իսկ ահա «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումն իր կայքեջում հայտարարություն է հրապարակել, որտեղ այդ ահաբեկչությունը համարել է «վրեժի գործողություն ընդդեմ ոստիկանական ուժերի»: