Տարածքային սահմանափակումները և մուտք գործել սոցիալական ցանցեր կամ այլ կայքեր շրջանող VPN–հավելածների 75 տոկոսը օգտագործում են ցանցային կողմնակի թրեքինգային գրադարաններ, իսկ 82 տոկոսը՝ ընդհանրապես գաղտնի տեղեկություններից։ Նման եզրակացության են հանգել ԱՄՆ–ի Նոր Հարավային Ուելսի եւ Բերքլիի համալսարանի մասնագեները, հաղորդում է VirusTotal–ը։
Վերջին շրջանում միլիոնավոր օգտատերեր դիմում են VPN–հավելածների օգնությանը կամ գաղտնիությունը պահպանելու եւ անվտանգության նպատակով, կամ էլ՝ իրենց երկրում գրաքննությունը շրջանցելու եւ արգելափակված կայքերի պարունակությանը ծանոթանալու համար։ Եթե նրանց մի մասը օգտվում է ստուգված վճարովի հավելվածներից, ապա մյուսները դիմում են Google Play–ի պաշտոնական կատալոգից՝ ենթարկելով իրենց զգալի ռիսկի։
Google Play–ի 283 VPN–հավելածները ուսումնասիրելուց հետո մասնագետները պարզել են, որ դրանց 38 տոկոսը պարունակում է պոտենցիալ վնասատու ծրագրեր։ Մասնավորապես, խոսքը 5 տեսակի վտանգի մասին է՝ անցանկալի գովազդ (43 տոկոս), վիրոուսներ (29 տոկոս), վնասակար գովազդ (17 տոկոս), պոտենցիալ վնասակար (6 տոկոս) եւ լրտեսական (5 տոկոս) ծրագրային ապահովում։




























