Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ համատեղ հանդիպել է «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամներին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կազմակերպությունը մեծ ավանդ է ունեցել այս տարվա օգոստոսին ՌԴ նախագահի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում Գյումրիում բացված «Պատվո բլուր» պատմական հուշահամալիրի վերականգնման գործում:
«Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» կազմակերպության նախագահն արժանացել է ՌԴ պետական պարգեւի` «Բարեկամության շքանշանի»:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:





























