Ամերիկացի գիտնականները հայտարարել են հերթական HI-SEAS  մեկուսացման փորձի մեկնարկի մասին, որի շրջանակներում 6 կամավորներ 8 ամիս են անցկացնելու Մաունա–Լոա հրաբուխի լանջերին՝ Մարսի մակերեւույթի վրա կյանքի իմիտացիոն ծրագրի շրջաակներում, հաղորդում է Space.com–ը։

«Ընտրված վայրը ամենահարմարն ու ամենաակնհայտն է նման հետազոտություններ անցկացնելու համար երկու պատճառով։ Նախ, Մաունա–Լոա լեռան լանջերին ինքնին հիշեցնում են Մարսը, մեր համալսարանն էլ բոլոր մասնագետներն ունի կարմիր մոլորակի վրա «արշավախումբ» ուղարկելու համար, – նշել է Հավայան կղզիների Մանոա համալսարանի ներկայացուցիչ Քիմ Բինսթեդը։

HI-SEAS ծրագիրը, ի տարբերություն «Մարս–500» ռուսաստանյան մեկուսացման փորձի, դեպի Մարս կամ Լուսին թռիչքի իմիտացիա չէ, այլ Մարսի մարերեւույթին մշտական բազայում «արշավախմբի» բնակության փորձ։