Իրանում ձերբակալել են լրագրողուհի Նազանին Խոշրավանիին: Ինչպես հաղորդում է «Մեդիա ֆորումը»,  Իրանի անվտանգության եւ տեղեկատվության նախարարության (ЕТТЕLААТ) աշխատակիցները լրագրողուհուն ձերբակալել են նոյեմբերի 3-ին նրա հոր տանը:

Խուզարկությունից հետո հատուկ ծառայության աշխատակիցները առգրավել են Խոշրավանիի համակարգիչը, ձեռագրերը եւ այլ անձնական իրեր: Ներկայումս լրագրողի  գտնվելու վայրը եւ նրան ներկայացված մեղադրանքներն անհայտ են: