Անտիլյան արշիպելագի կղզիներից մեկում մահացել է Երկիր մոլորակի ամենածեր կինը` Էժենի Բլանշերը: Նա մահացել է նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը 114 տարեկան հասակում, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Le Point-ին:
Նշենք, որ Էժենի Բլանշերը մենաստան է գնացել, երբ դեռ 26 տարեկան էր: Նա հայրենիք է վերադարձել խոր ծերության ժամանակ: Ինչպես հաղորդում է BBC-ն, իր կյանքի վերջին 20 տարիները Բլանշերն ապրել է Սեն-Բարտելմի կղզում, որը գտնվում է ֆրանսիական Գվադելուպայից հյուսիս:




























