Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը` Մեհրիբան Ալիեւան կմասնակցի «Մշակութային ժառանգություն եւ երաժշտության» միջազգային կոնգրեսին, որը տեղի կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Նա Թուրքիա է ժամանել նոյեմբերի 3-ին:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, «Մշակութային ժառանգություն եւ երաժշտության» միջազգային կոնգրեսը կազմակերպել է Բիլքենդի համալսարանը, որը տեղի կունենա նոյեմբերի 4-5-ին:
Կոնգրեսից հետո Ադրբեջանի, Թուրքիայի, Սլովենիայի եւ Լատվիայի առաջին տիկինները հանդիպում կունենան:





























