Թուրքիան եւ Բուլղարիան այսօր՝ նոյեմբերի 4-ին Չինաստանից պաշտոնապես հրավեր են ստացել միանալ Եվրասիական գերարագ երկաթուղու նախագծին:
Բուլղարիայի տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն, Չինաստանի տրանսպորտի նախարար Լի Շինլին եւ Չինաստանի երկաթուղու նախարար Լյու Չժիցզյուն ներկայումս գլխավորում են Բուլղարիայում երկաթուղային ընկերությունների ղեկավարների պատվիրակությունը:
Ինչպես գրում է «Ժենմին Ժիբաո»-ն, նախնական տվյալներով, այդ երեք երկրները կարող են դեկտեմբերի վերջին համագործակցության եռակողմ պայմանագիր ստորագրել:
Նշենք, որ Եվրասիական գերարագ երկաթուղու նախագիծը ենթադրում է գերարագ երկաթուղու կառուցում, որը կմիացնի Չինաստանի արեւելյան քաղաքները Եվրոպական քաղաքների հետ եւ կձգվի ողջ Եվրասիայով:





























