Rakuten ընկերությունը, որը Viber մեսենջերի սեփականատերն է, ծառայության օգտատերերին տրամադրել է անվճար զանգերի հնարավորություն ԱՄՆ-ից այն յոթ երկրներ, որոնց քաղաքացիներին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով ժամանակավորապես արգելվել է երկիր մտնել, հայտնում է NEWSru–ն։

Խոսքը Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Իրանի,Իրաքի, Լիբիայի ու Եմենի մասին է։ Viber-ի օգտատերերը, որոնք այդ երկրներում են գտնվում, նաեւ կկարողանան անվճար զանգեր կատարել ԱՄՆ-ում բջջային ու ստացիոնար հեռախոսահամարներին։

«Viber -ը միշտ ձգտել է մարդկանց ապահովել անվճար ու պաշտպանված կապով, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Ստեղծված հանգամանքներում մենք մեզ պարտավորված ենք զգում օգտատերերին հնարավորություն տալ լինել իրար կողքի, նույնիսկ եթե նրանք հեռու են իրարից»,- հայտնել է Viber–ի տնօրեն Միխայիլ Շմիլովը։