Հույն հրշեջների եւ ոստիկանների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Աթենքի կենտրոնում ընթացող հանրահավաքի ժամանակ: Հրշեջները հանրահավաքի ժամանակ փորձել են կտրել ոստիկանական շղթան, իսկ վերջիններս էլ արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարների նկատմամբ:
Հրշեջ ծառայության ժամանակավոր աշխատակիցները, որոնց պայմանագրերն ավարտվում է, պահանջում են իրենց աշխատանքի ընդունել մշտական հիմունքներով: Երկրում ճգնաժամի ժամանակ ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից բազմամիլիոն վարկային աջակցությունից հետո, հունական կառավարությունը ստիպված է կրճատել պետական սեկտորի ծախսերը: Դա պարտավորություններից մեկն է, որը Հունաստանի կառավարությունը վերցրել է վարկերի ստացման դիմաց:



























