Ինչպես եւ սպասվում էր, Մոսկվայի նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահի աշխատակազմում աշխատող «արեւելյան գեղեցկոիհի» Գյուլնարա Պենկովային նշանակել է Մոսկվայի քաղաքապետի եւ քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար:
Գյուլնարա Պենկովան ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 16-ին: Նախագահի աշխատակազմում նա աշխատել է 1999-ից: Այնտեղ Պենկովան առաջատար մասնագետից բարձրացել է մինչեւ մամուլի ծառայության վարչության պետի տեղակալ: Նա ունի պետական պարգեւներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մամուլի քարտուղար, ամենայն հավանականությամբ, կդառնա Կրեմլի մամուլի ծառայության աշխատակցուհի Գուլնարա Պենկովան: Այս մասին գրել էր «Վեդոմոստին»:
Նա պարզապես ամենագեղեցիկ աղջիկն է Կրեմլի մամուլի ծառայությունում, երբ միջանցքով քայլում է, բոլորը հիանում են, իր տպավորություններով կիսվել է զրուցակիցներից մեկը: Իսկ նախկին քաղքապետ Յուրի Լուժկովի մամուլի քարտուղար Սերգեյ Ցոյը դեռեւս ոչինչ չգիտի իր հետագա ճակատագրի մասին, հայտնոմ է «Նեզավիսիմայա գազետան»:





























