Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հունվարի 31-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը (ֆոտոռեպորտաժ

Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը փորձում է կասկածի տակ դնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը կամ անճանաչելիության աստիճան աղավաղել դրանք։ Արդյունքում միջնորդները ստիպված են մշտապես անընդհատ կրկնել, որ հրադադարը պետք է անշեղորեն պահպանվի, իսկ համաձայնությունները՝ կատարվեն։ «Դա գլխավորն է, ինչով առաջնորդվում են Հայաստանն ու համանախագահները առաջընթացի համար»,– ասել է նախարարը։

Պատասխանելով համանախագահների փոփոխության մասին հարցին՝ Նալբանդյանն ասաց,  որ նրանք արտահայտում են իրենց երկրների դիրքորոշումը եւ անձի փոփոխությունը դժվար թե անդրադառնա միջնորդների ջանքերի վրա։