Մոսկվայի Հյուսիսային օկրուգում ռեստորաններից մեկում ոստիկանները ձերբակալել են 21 եւ 23 տարեկան երկու հայաստանցիների: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», երիտասարդները ձերբակալվել են երեխա առեւանգելու փաստի առնչությամբ:

Հետաքննության տվյալներով, դեռեւս 2010-ի մայիսի 26-ին երկու երիտասարդները գողացել էին նույնպես հայաստանցի հայտնի մոսկվացի ձեռնարկատիրոջ 9-ամյա որդուն: Նրանք երեխային տարել էին տներից մեկի նկուղ եւ 8 մլն ռուբլի (260 հազար դոլար) փրկագին էին պահանջել: Նրանք 5 օր Սաշային պահել էին կապկպած եւ ծեծել էին, մինչեւ որ նրա հայրը չէր գտել պահանջված գումարը:

Մայիսի 31-ին փրկագինն ստանալուց հետո, երեխային ազատ էին արձակել:

Գործարարը ոստիկանությանն էր դիմել միայն օգոստոսի կեսերին, որից անմիջապես հետո փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Ներկայումս երկու մեղադրյալներին էլ երեխա առեւանգելու մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է GZT.ru-ն: