ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան համակարտության կողմերին առաջարկել են հանդիպում անցկացնել Մյունխենում, անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2016-ի արդյունքները։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը չի հրաժարվում միջնորդների հետ հանդիպումներից։ Սակայն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասով վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այդ կապակցությամբ Նալբանդյանը հիշեցրեց, որ արդբեջանական կողմը պարբերաբար փորձում է խեղաթյուրել հանդիպումների բովանդակությունը կամ նույնիսկ փաստը։