Աջարիա այցելողների թիվը 2010-ի 9 ամիսների ընթացքում կազմել է 890 705 մարդ, այդ թվում 348 928 ներքին եւ 148 598 արտաքին այցելուներ: Այս մասին հաղորդել են Աջարիայի տուրիզմի եւ հանգստավայրերի դեպարտամենտից:
Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատությամբ, այս տարի Աջարիա այցելուների թիվն աճել է 79 տոկոսով:
Ամենից շատ Աջարիա այցելում են ուկրաինացիները, իրանցիներն ու իսրայելցիները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010-ի առաջին 9 ամիսներին Աջարիա այցելող հայաստանցիների թիվը կազմել էր 95 հազար: Ամենից շատ Աջարիա այցելող զբոսաշրջիկները Թուրքիայից են, երկրորդ տեղում Հայաստանն է, ապա՝ Ադրբեջանը:




























