Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տանյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին։
«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Աբրբեջանի Հանրապետությանը։
Դա ուղղակիորեն սահմանված է ՌԴ Սահմանադրության հոդված 61-ի 1-ին մասով. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս կամ արտահանձնվել այլ պետությանը»։ Իմ դիրքորոշմանը սատարում են Ռուսաստանի ԱԳՆ–ում եւ այլ պրոֆիլային գերատեսչություններում։
Միեւնույն ժամանակ, կցանկանայի հիշեցնել արտերկիր մեկնող Ռուսաստանի քաղաքացիներին այլ պետությունների օրենսդրությունը ուսումնասիրելու եւ դրան հետեւելու անհրաժեշտության մասին», – ասված է Մոսկալկովայի տարածած հայտարարության մեջ։
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը անցած տարվա դեկտեմբերին ձերբակալվել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որը նրան մեղադրում է «պետական սահմանն անօրինական կերպով հատելու» մեջ եւ պահանջել էր Բելառուսից նրան արտահանձնել։ Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արհանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը։




























