Apple ընկերությունը զեկուցել է իր պատմության ռեկորդային եռամսյակային շահույթի մասին: Անցյալ տարվա վերջին 3 ամիսներին վաճառքի դրամական մուտքերը կազմել են 78,4 մլրդ դոլար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքի խոսքով՝ անցյալ տարվա 4-րդ եռամսյակում Apple-ն ավելի շատ iPhone սմարթֆոններ է վաճառել, քան երբեւէ:

2016-ի հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջ ընդհանուր վաճառվել է 78,29 մլն սմարթֆոն:

2016-ի վերջին եռամսյակի հաշվետվությունը ներկայացնելուց մի քանի ժամ անց Apple-ի արժեթղթերի գինը 3 տոկոսով աճել է: