Samsung ընկերությունը լրագրողներին հրավիրատոմսեր է ուղարկել իր նոր սարքի շնորհանդեսի համար, որը կկայանա փետրվարի 26-ին, Բարսելոնայում՝ Mobile World Congress –ում ։ Հավանաբար հարավկորեական վենդորը կցուցադրի իր Galaxy Tab S3 նոր պլանշետը, գրում է CNET–ը։

Ըստ հրապարակված արտահոսքի՝ սարքը թողարկվել է երկու մոդիֆիկացիաներով՝ SIM-քարտի աջակցությամբ LTE-ցանցերին միանալու համար ու առանց դրա։

Սարքի էկրանը կունենա 9․6 դյույմ անկյունագիծ եւ 12Մպ տեսախցիկ։