Չնայած վերջերս PlayStation 4 Pro–ի թողարկմանը՝ փորձագետները վստահ են, որ Sony–ն արդեն նոր կոնսոլ է պատրաստում, հայտնում է Life–ը։

Wedbush Morgan գործակալության առաջատար վերլուծաբան Մայքլ Փաթչերը վստահ է, որ կոնսոլների ճակատագիրը ամբողջովին կախված կլինի նրանից, թե գեյմերները երբ կսկսեն գնել 4K թողունակությամբ հեռուստացույցներ։

Փորձագետը համարում է, որ դա տեղի կունենա մի քանի տարի հետո։ Փաթչերը հավելել է, որ Sony ընկերությունը սկզբում կնայի, թե ինչ են պատրաստում Microsoft–ի մրցակիցները ու ինչպիսին կստացվի Xbox Scorpio կոնսոլը։ «Կարծում եմ, որ Sony –ն կսպասի Scorpio–ի թողարկմանը։ Եթե կոնսոլը լուրջ մրցակից լինի, ապա ճապոնական արտադրողը կշտապի նոր սարքի թողարկման հարցում։ Բայց ամեն ինչ կապակցված է լինելու 4K թողունակության հետ։ Ես չեմ կարծում, որ այդ թողունակությամբ հեռարձակումը կսկսվի մինչեւ 2020թ, դրա համար էլ այդ ժամկետից շուտ  չարժե ակնկալել զանգվածաբար անցում նոր հեռուստացույցներին։