Մեքենան 20 օր սովորել է պոկեր խաղը, որից հետո կարողացել է հաղթել իր մահկանացու հակառակորդներին Փիթսբուրգի խաղատանը, հայտնում է Life–ը։

Քարնեգի ինֆորմատիկայի դպրոցի գիտնականները ինքնուսույց ալգորիթմ են ստեղծել պոկեր խաղի համար։Մեքենան սովորել է թեքսասյան հոլդեմի հիմունքները Փիթսբուրգի խաղատանը ու արագ հասել պրոֆեսիոնալ խաղացողների մակարդակին։

Չնայած պոկերի բարդությանը, չեմպիոններին հաղթելու համար մեքենայից ընդամենը 20 օր է պահանջվել։ Արհեստական ինտելեկտը նախկինում արդեն հաղթել է մարդուն շաշկի, շախմատ խաղերում։