Թուրքական TimeTurk կայքն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի իրանյան այցին։

Թուրքական լրատվամիջոցն առանձնահատուկ նշել է, թե Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել Արցախի խնդրի հետ կապված Իրանի պահվածքից։

Ըստ կայքի՝ Իրանի պաշտպանության նախարարն էլ շեշտել է, թե Իրանը ցանկանում է Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորոտներում եւ պատրաստ է դրան։

Թուրքական լրատվամիջոցն այս լուրի գլխավոր նկար տեղադրել է Հայաստանի հանրապետության դրոշը։