Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է, որ երկիրը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտնել է Tasnim գործակալությունը իր Twitter–ում։ 
«Պաշտպանության նախարարը հաստատում է Իրանի կողմից հրթիռի նոր փորձարկումը»,- հայտնել է գործակալությունը։ 
Ավելի վաղ հայտնել էին, որ հունվարի 29-ին Իրանը փորձարկել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ։ Փորձնական գործարկումը տեղի է ունեցել Սեմնան քաղաքի շրջակայքում՝ Թեհրանից 225 կմ հեռավորության վրա։ Մինչեւ պայթելը հրթիռն անցել է 966 կմ։ 
2015-ի հուլիսին ընդունված ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւը Իրանին կոչ էր անում նմանատիպ փորձարկումներ չանցկացնել։