ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ստացած մեծ թվով տեղերը արմատական փոփոխություններ չեն մտցնի երկրի՝ Հարավային Կովկասին վերաբերող արտաքին քաղաքականության մեջ, կարծում է LINKS բրիտանական հասարակական կազմակերպության ղեկավար Դենիս Սամմուտը։

Սամմուտը նշել է, որ վեճերը, թե որ երկրների կողմակիցներն են ընտրյալները՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի, ժամանակավրեպ են։ «Կոնգրեսում երկու կողմերի աջակիցներ էլ կան, բայց նրանք առանձին անձիք են, ոչ թե` կուսակցություններ։ Ինչ վերաբերում է դեմոկրատներին եւ հանրապետականներին, ապա նրանք առաջին հերթին ամերիկամետ են»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոնգրեսի թեկնածուների ավելի քան 90 տոկոսը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն, միջանկայլ ընտրություններում հաղթանակ է տարել։