Ստամբուլի կենտրոնում տեղի ուենացած պայթյունի կազմակերպիչներին խիստ քննադատության է ենթարկել Քրդական բանվորական կուսակցությունը` PKK-ն, կոչ անելով զինադադարի պայմաններում նման գործողություններ չիրականացնել։
Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ն կոչ է արել Ստամբուլի պայթյունն իրականացրած «Քուրդիստանի ազատության բազեներ»-ին (KAT) անհապաղ դադարեցնել գործողությունները, քանի որ այս շրջանում ընթանում են քրդական հարցի կարգավորմանն ուղղված քայլեր, իսկ ռազմական գործողությունները չեն նպաստում դրան։
PKK-ի հայտարարության մեջ նշվել է, թե նման գործողությունները շարունակելու դեպքում, PKK-ն հաշիվ կպահանջի դրանց համար եւ պատասխան գործողությունների կդիմի։
Նշենք, որ Ստամբուլի պայթյունի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը, որի տարածած հայտարարության մեջ նշվել էր, թե իրենք ենք ստանձնում պայթյունի պատասխանատվությունը, քանի որ իրենց խմբի անդամ Վեդաթ Աջարն անձամբ է պլանավորել եւ իրականացրել հիշյալ գործողությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Ստամբուլի Թաքսիմի հրապարակի ոստիկանական ավտոբուսների մոտ մահապարտը պայթեցրել էր իրեն, որի հետեւանքով վիրավորվել էր 15 ոստիկան եւ 17 քաղաքացիական անձ։





























