Չորեքշաբթի անհայտ անձինք կրակ են բացել Սեւ ծովում Օդեսայի գազային հանքավայրի վրայով դիտորդական թռիչք  կատարող Ուկրաինայի ռազմածովային ուժերի Ան-26 հետախուզական ինքնաթիռի վրա, հաղորում է ուկրաինական «Думская» կայքը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի շտաբը։

«Ինքնաթիռի վրա կրակ են բացել Ռուսաստանի զավթած հորատման աշտարակից։ Բացի այդ, ինքնաթիռը ուղեկցել է զենիթահրթիռային համակարգի հայտնաբերման կայանը։ Ինքնաթիռը վնասվել է, սակայն անձնակազմը չի տուժել։ Հորատման աշտարակից ոչ հեռու գտնվում էր Ռուսաստանի սեւծովյան նավատորմի հակասուզանավային փոքր նավը։ Տարածքը, որի վրայով իրականացվում էր թռիչքը, պատկանում է Ուկրաինային։ Սպառազինություն Ան-26 հետախուզական ինքնաթիռի չուներ», – ասված է հայտարարության մեջ։