X-TECH ընկերության գլխավոր տնօրեն Արման Աթոյանի կանխատեսումներով 5 տարի հետո VR-սարքերը կդառնան զանգվածային սպառման ապրանք՝ գին/որակ հավասարակշռված հարաբերակցությամբ։ «Հիմա ապագան VR-սարքերինն է։ Կրելով ակնոց, հնարավոր կլինի աշխարհի ցանկացած կետից միանալ կոմյունիթիին ու աշխատել արդեն վիրտուալ միջավայրում»,- ասում է նա։

Հայստանում ամեն ինչ սկսվել է 2008-ին X-TECH ընկերության ստեղծումից։ Հիմա արդեն միջազգային մրցույթների ու հաքատոնների բազմակի հաղթող ընկերությունը սկզբում մասնագիտանում էր գերազանցաբար Flash տեխնոլոգիաներով վեբ կայքերի ու հավելվածների ստեղծման վրա։ Դա նորարարություն էր, շատերին այստեղ ծանոթ չէր ու բառացիորեն «կենդանացնում էր» կայքերը, դրանք դինամիկ ու գունեղ դարձնում, փոխարինելով ստատիկ տեքստային ձեւաչափն ու ցածր թողունակության գիֆերը։ Բայց ժամանակն անցնում է, ու առաջընթացը տեղում չի դոփում։

Հիրավի հաջողակ ընկերության երաշխիքն է փոփոխությունների քամին ժամանակին զգալու ու նոր միտումները որսալու կարողությունը։ Աշխարհն իմացավ ինչ է մոբիլությունը, եւ դա առաջացրեց բջջային հեռախոսների համար ադապտացված կայքերի ու հավելվածների պահանջարկ։ X-TECH-ը փոխեց իր ուղղությունը։ 2011-ին ընկերությունն իր համար բացահայտեց եւս մեկ ուղղություն՝ xbox –ի համար Kinect սենսորներով ծրագրային ապահովման մշակում, նաեւ խաղերի ստեղծման տեխնոլոգիա game engine - Unity–ով։ Եվ այսպես սկսվել է նոր ալիք ընկերության պատմության մեջ, ու այն արդեն կապված է բջջային խաղերի ու հավելվածների ստեղծման հետ։ Պատվերներ սկսեցին հոսել թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից։ Ուշագրավ է, որ ամենամեծ հետաքրքրությունը գեյմերների շրջանում առաջվա պես action խաղերն են վայելում։

«Մենք այն սակավաթիվ ընկերություններից ենք, որոնք զբաղվել են Kinect նախագծերով։ Բարդությունը ոչ միայն տեխնիկական առոււմով, այլեւ էկրանի դիմաց գտնվող օգտատիրոջ պահանջները հասկանալու հայեցակարգի առումով ուրիշ մոտեցում դրսեւորելու անհրաժեշտությունն էր։ Դա լրիվ նոր ինտերֆեյսի ու մարդու ու համակարգչի փոխգործակցության օգտատիրական փորձառություն էր»,- նշում է Արման Աթոյանը։

Այսպես ծնվել է xbox–ի համար պաշտոնական publisher դառնալու երազանքը։ Եվ այն իրականացավ 2016-ին։ Հիմա իրականացնում են համատեղ նախագիծ Կանադայից մի պատվիրատուի հետ։ X-TECH –ն աստիճանաբար ընկերությունից վերածվել է նախագծերի ինկուբատոր լաբորատորիայի։ Դրանցից են MobiTaxi, CityBugs, ARLOOPA նախագծերը, մի քանի e-commerce կայքեր։

«Մենք հավանաբար դասական ընկերություն չենք, որը աշխատակիցների հսկայական հաստիք ունի ու արտասահմանից առատ պատվերներ։ Մեզ դուր է գալիս գտնել նոր, ոչ ստանդարտ գաղափարներ, ստեղծել նախատիպեր ու դրանք պոտենցիալ ստարտափների վերածել։ Շատ դեպքերում Հայաստանում մենք տարբեր ուղղությունների պիոներներն ենք»,- ժպիտով ասում է Արմանը։

Հիմա ընկերությունը ակտիվ զբաղվում է VR/AR տեխնոլոգիաներով, ընդ որում վիրտուալ ու խառը իրականության ոլորտում առաջին լուրջ քայլերը դեռ 2014-ին էին ձեռնարկվել։ Ջանքերն իզուր չեն անցել ու ավարտվել են սաբ բրենդի՝ Arloopa ընկերության ստեղծումով, որը մասնագիտանում է VR/AR–ով հավելվածներ ու խաղեր ստեղծելու վրա։ Այս պահին դա ընկերության ամենաարագ զարգացող ստարտափ նախաձեռնություններից է։ Այն ունի 25 հավելված ու խաղ, նաեւ սեփական պլատֆորմների մշակումներ։

«Մենք պատրաստվում ենք փոփոխությունների ու մեծ ալիքի, որը կփոխի աշխարհը։ Մարդկությունը սմարթֆոններից կանցնի վիրտուալ իրականության տեխնոլոգիաների։ Կարող եմ նշել 4 խոշոր նորարարական բում՝ համակարգիչներ, ինտերնետ, սմարթֆոններ։ Հիմա ապագան VR-սարքերինն է։ Կրելով ակնոց, հնարավոր կլինի աշխարհի ցանկացած կետից միանալ կոմյունիթիին ու աշխատել արդեն վիրտուալ միջավայրում»,- պարզաբանել է նա։

Arloopa-ի ամենապոպուլյար նախագծերից մեկը մշակույթի նախարարության հետ համատեղ ստեղծված ArmCultur AR պլատֆորմն է, որը կենդանացնում է արձանները՝ դրանք շարժվում են, մեջբերում իրենց հանրահայտ տողերն ու մտքերը։ ԸՆտրությունը կանգ էր առել Թումանյայի ու Սպենդիարյանի արձանների վրա, քանի որ դրանք հենց Երեւանի սրտում են գտնվում։ Ծրագրում են ավելի հեռու գնալ, թարմացնել կոնտենտը, ու այն հարմարեցնել տարբեր կարեւոր իրադարձությունների, օրինակ կապելով Սուրբ Սարգիսի տոնի թեմատիկայի հետ։ Սա մշակութային ժառանգությունը տեղ հասցնելու յուրատեսակ միջոց է։

Երիտասարդությունը հիմա չի սիրում կարդալ, նախընտրելով ժամանակ անցկացնել իր գաջեթների մեջ խորասուզված։ Նրանց ուշադրությունը գրավելու համար պետք է նրանց հետ սկսել իրենց լեզվով խոսել։ Arloopa-ի մեկ այլ նախագիծ է գրքերի կենդանացումը։ Օրինակ՝ բացելով վիրտուալ դասագիրք, կարելի է պատկերավոր տեսնել, թե ինչպես է տեղի ունենում լուսնի խավարումը կամ էլ հետեւել քիմիական փորձին։ Արմանի խոսքով, մտահղացումներ շատ կան՝ VR/AR տեխնոլոգիաները հետաքրքիր են բանակի, զբոսաշրջության, բժշկության ու կրթության ոլորտների համար։

Ի՞նչպես իմանանք։ Գուցե զինվորը կկարողանա մարզվել՝ օգտվելով վիրտուալ միջավայրի սիմուլյատորներից, որոնք վերարտադրում են տարբեր իրավիճակներ։ Իսկ զբոսաշրջիկը ցանկության դեպքում հնարվորություն կստանա ցանկացած պահի օգտվել վիրտուալ գիդի ծառայություններից, որը պատմում է այս կամ այն տեսարժան վայրի մասին՝ նրա ընտրած լեզվով։

«Google Glass-ը օրինակ ունեցավ ալիքային էֆեկտ, սարքը թանկարժեք ու չմշակված էր, բացի այդ դրանով միայն մեկ ընկերություն է զբաղվել։ Իսկ այստեղ բոլորովին այլ պատմություն է։ Գաղափարը վերցրել են գրեթե բոլոր խոշոր կորպորացիաները ։ Նրանք արդեն աշխատում են նոր մոդիֆիկացիաների ու ֆունկցիոնալ հնարավորությունները ընդլայնելու վրա»,- ասում է ընկերության ղեկավարը։

VR/AR տեխնոլոգիաների գլխավոր առավելությունը նոր հեռանկարներ բացելն է։ Մարդը, որը ճամփորդելու հնարավորություն չունի, կկարողանա դա անել վիրտուալ իրականության միջոցով, ուսանողը կայցելի դասախոսություններ այլ համալսարաններում, բժիշկները կսովորեն բարդ վիրահատություններ անել, իսկ գեյմերները ՝ կխորասուզվեն խաղերի մեջ։

Ինչ վերաբերում է ներդրումներ գրավելուն, ապա ընկերությունը այս հարցին հիմնովին է մոտենում։ «Չարժե վերցնել առաջին իսկ պատահած գումարը, կարեւորը «խելացի» գումարներ գտնելն է։ Պետք է համագործակցել մարդկանց հետ, ովքեր հասկանում են գործից, գիտեն, թե ինչի մեջ են ներդնում ու ինչ կարող են դրա դիմաց ակնկալել»,- պարզաբանել է Արմանը։

Տղաներին հրավիրել են  VR/AR հավելվածները ու խաղերը ցուցադրել White Nights Conference գիտաժողովում, որը անցկացվելու է փետրվարի 13-14-ը Պրահայում։ Նրանց հաջողություն մաղթենք։

Ազազել Սարկիզովա