Ստեփանակերտի հոսպիտալից հունվարի 24-ին ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանն ապաքինվում է: Այս մասին այսօր` փետրվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, նա ապաքինվում է: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 31-ին պայմանագրային զինծառայողը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ:

Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորվելէր հակառակորդի կողմից, նրան հունվարի 24-ին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին   Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պայմանագրային զինծառայողն ունի ստորին վերջույթների հրազենային վիրավորում, նրան վիրահատել են, անդամահատել ոտքը: