Մոլորակագետ Ջեյսոն Բարնսը՝ Այդահոյի համալսարանից, կանխատեսել է Լուսնի եւ Երկրի բախման հնարավոր ժամկետները, հաղորդում է Forbes պարբերականը։

Փորձագետը համարում է, որ մեր մոլորակն ու իր արբանյակը կբախվեն 65 միլիարդ տարի հետո։ Բարնսի կանխատեսումը կարող է ճիշտ լինել այն դեպքում, եթե մինչ այդ Երկիրն ու Լուսինը չկլանի Արեգակը։

Ըստ գիտնականների, մոլորակի եւ իր արբանյակի բախման պատճառը լինելու է իր առանցքի շուրջ Լուսնի պտույտի դանդաղումը, որը 50 միլիարդ տարի հետո կկազմի 47 օր՝ ներկայիս 27-ի փոխարեն։ 

Ներկայում Լուսինը հեռանում է Երկիր մոլորակից տարեկան 4 սանտիմետրով։ Մոտավորապես 6 միլիարդ տարի հետո Արեգակը վերածվելու է կարմիր հսկայի, որը կկլանի Մերկուրի եւ Վեներա մոլորակները։ Գիտնականների մեծ մասը համոզված է. որ Երկիրը մինչ այդ արդեն ոչնչացվելու է Արեգակի կողմից։