Google ընկերությունը աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջատարն է եւ շրջանցել է Apple կորպոռացիային։ Այսպիսին են Brand Finance խորհրդատվական ընկերության հետազոտությունների արդյունքները, գրում է Gazeta–ն։
Հաղորդվում է, որ Google բրենդի արժեքը 2016 թվականին ավելացել է գրեթե 25 տոկոսով ու կազմել 109,47 միլիարդ դոլար։
Apple–ը էժանացել է 27 տոկոսով ու կազմել 107,141 միլիարդ դոլար։
Աշխարհում ինտերնետ–վաճառքների առաջատար Amazon.com–ը վարկանիշում երրրորդն է՝ նրա արժեքը գնահատվում է 106,396 միլիարդ դոլար (աճը՝ 53 տոկոս)։
Հեռահաղորդակցման AT&T ընկերությունը թանկացել է ավելի քան 45 տոկոսով՝ մինչեւ 87 միլիարդ դոլար։ Իսկ Microsoft–ը՝ հակառակ բրենդի արժեքի 13 տոկոս աճին, կորցրել է նախկին դիրքերը եւ այժմ զբաղեցնում է վարկանիշի 5-րդ հորիզոնականը։
Աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշի 6–րդ տեղը առաջին անգամ զբաղեցնում է ոչ ամենրիկյան ընկերություն՝ Samsung–ի արժեքը գնահատվել է 66,2 միլիարդ դոլար (աճը՝ 13 տոկոս)։




























