Facebook-ի տարեկան եւ եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն ավելացել է գրեթե 3 մլրդ դոլարով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Միաժամանակ, Facebook-ը բջջային գովազդի շուկայում շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն Alphabet հոլդինգին, որում ներառված է Google-ը:
Այսպիսով, Ցուկերբերգի կարողությունը կազմում է 59 մլրդ դոլար: գործակալության միլիարդատերերի վարկանիշի համաձայն՝ նա զբաղեցնում է 5-րդ տեղը:




























