Մեր կյանքը լի է առօրյան հեշտացնող, հարմարավետություն ստեղծող, աշխատանքում եւ հանգստի մեջ օգնող բազմապիսի իրերով։ Պարզ է, որ մարդկային երեւակայությունն ու ստեղծագործական միտքը սահմաններ չունի։ Սակայն, երբեմն այս հատկանիշները անցնում են հնարավոր բոլոր սահմանները, եւ այդ ժամանակ լույս աշխարհ են գալիս լրիվ տարօրինակ իրեր։ NEWS.am–ը առաջարկում է նախորդ դարի ամենաանպիտան նորամուծությունների ընտրանին։
1. «Հիթ–շքերթը» բացում է միջատների դեմ խտանյութով ջրային ատրճանակը։

Հետաքրքիր է, իսկ Դուք փորձել եք ճանճի հետեւից վազել ատրճանակով...
2. Max Factor–ի սառցե դիմակը, որ նախատեսված է անընդհատ ուժեղ լույսերի տակ գտնվող դերասանուհիների համար, ովքեր չեն ցանկանում վնասել շպարը։

Թերեւս ավելի կսազեր վիսկիի կամ կոկա–կոլայի սիրահարներին...
3.Գլխարկ–պորտսիգար`20 սիգարետի համար։

Կինը այլեւս ստիպված չէ ծխախոտի տուփը ձեռքերում կամ պայուսակում պահել (չէ որ դա այնքան հոգնեցուցիչ է), այլ կարող է գլանակը հանել անմիջապես գլխարկից...
4.Կոլիբրի թռչուններին հրապուրելու օծանելիք։

Սա առօրյայում պարզապես անփոխարինելի բան է։ Էլ ո՞ւր առանց այս օծանելիքի, իսկ եթե կոլիբրի հանդիպեք...
5. Մատ–վիբրատոր։

Խորը շնչեք, այն նախատեսված է լնդերի հյուսվածքները խթանելու համար»։ Մաքրում եւ թարմացնում է (հաճելի է հատկապես ռետինե մատի հոտը...)։ Որովհետեւ ատամնաբույժերը խորհուրդ են տալիս։
6. Ռուբիկի կուբիկի քսուկը։

Այո, նման կարեւոր քսուկը ձեռք բերելու բազմաթիվ պատճառներ կան՝ «Մեր քսուկը կօգնի Ձեր կուբիկը դարձնել սահուն»։
7. Գլխի էլեկտրական մերսող սարք

Դատելով արտաքին տեսքից, ուղղակի կոչված է հանել գլխամաշկը եւ ծծել ուղեղը...
8.Ատամի ցավի դեմ կոկայինի կաթիլներ՝ ընդամենը 15 ցենտ արժողությամբ

Շտապ պետք է ներմուծել նաեւ գլխացավի դեմ հերոինի, իսկ հարբուխի դեմ՝ ամֆետամինային կաթիլներ, եւ, ինչպես ասում են՝ «Հիվանդներ, առողջացե՛ք»
9. Կակաչի հյութի ներարկումներ

«Ափիոնի ներարկումներ...կակաչի հյութից»...Հավանաբար, լավ են վաճառվում ատամի ցավի դեմ կոկայինի կաթիլների հետ միասին
10. ORGY նոր խաղ

«Նոր մարզաձեւ շփումն ու ուրախությունը սիրող մարդկանց համար։ Խաղը սկսվում է թիմերի բաժանվելուց, բայց նախ՝ գտեք թեյնիկը։ Դրա մեջ լցնում են սիրած խմիչքը։ Հաղթում է այն թիմը, որին հաջողվում է ապահովել թեյնիկից խաղացողի բերան հեղուկի շթի ամենաերկար հետագիծը՝ նվազագույն կորուստներով։ Պարգեւները հաղթողներին պարտադիր պայման չեն հանդիսանում։
11.Սաունա–տաբատ

12.Ցնցուղ Bradley Group–ից

«Ինչո՞ւ ենք մենք միասին լողանում։ Որպեսզի գումար խնայենք։ Ինչո՞ւմ է խնայողությունը։ Օճառի՞ մեջ։
13.Արեւային լոգանքների սարք

«Ոչ, լուսանկարում պատկերված սարքը տեսախցիկ կամ աստղերը ուսումնասիրող հեռադիտակ չէ, թեեւ նման է։ Ավելի շատ նման է կտտանքների սարքի...վճարեք Ձեր ուղեղի ճառագայթման համար
14.Բուժիչ ժապավենային որդեր

«Ձեր թշնամին՝ ճարպը, այժմ պարտված է։ Ոչ մի դիետա կամ վարժություն... Պարզապես այն աշխարհ գնալու արագ եւ անցավ միջոց
15. Ձիարշավի տնային վարժասարք

Ապագայում նախատեսվում է արտադրել դեվայս քրքիջի ֆունկցիայով
16. Լողափնյա սաղավարտ

«Սաղավարտը կօգնի պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ պահպանել երեսի սպիտակ մաշկը»։ Այո, լողափին շատ արդիական է թվում։ Նույնիսկ կարելի է կես դրույքով զոդող աշխատել...




























