Facebook սոցիալական ցանցը պաշտոնապես վավերացրել է Illuminati ընկերությունը, գրում է The Independent–ը։
«Իլյումինատները երախտապարտ են Facebook–ին մեր նպատակին հավատարիմ մնալու համար»,– ասված է ընկերության մեկնաբանության մեջ։
Այդ միության խմբին բաժանորդագրվել է ավելի քան 380 հազար մարդ։ Պարբերականը նշում է, որ կազմակերպությունը հռչակ է վայելում կոնսպիրոլոգիական տեսությունների սիրահարների շրջանում, սակայն դա նրան չի խանգարում ոչ միայն էջ ունենալ սոցցանցում, այլ նաեւ պաշտոնական կայք ու անգամ ամերիկյան հեռուստատեսությունում գովազդային հոլովակ։
Ընկերության էջում հրապարակվում են առավել հաճախ տրվող հարցերի մասին նյութեր, ինչպես նաեւ խորհրդավոր խմբի շարքերում գտնվող մարդկանց լուսանկարներ։
Իլյումինատները նաեւ վաճառում են բաժակներ, չար աչքից պաշտպանող թալիսմաններ։




























