ԿԽՄԿ–ն ուշադիր հետեւում է լրատվամիջոցներում հայտնվող հրապարակումներին։ Այս մասին ասել է ԼՂՀ–ում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը՝ պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին։

«Իր մանդատին համաձայն՝ ԿԽՄԿ–ն պատրաստ է հնարավորինս արագ այցելել գերուն նրան պահելու պայմաններին ծանոթանալու, նրա հետ շփվելու եւ ընտանիքի հետ կապ պահելու հնարավորություն տալու համար»,– նշել է Մուսայելյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԼՂՀ ԶՈՒ եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հյուսիսային ուղղությամբ  (Թալիշ) հակառակորդը, օգտվելով մառախուղից, դիվերսիոն–հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել։ Կազմակերպած գործողությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կարողացել է գերի  վերցնել ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեին։